Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսը (China International Import Expo, CIAE) կիրակի օրը սկսել է իր աշխատանքը Շանհայում: Ռուսական արտահանման կենտրոնի աջակցությամբ, «Made in Russia» խորագրի ներքո անցկացվող լայնածավալ ազգային ցուցահանդեսի շրջանակներում իրենց արտադրանքը ներկայացնում են 66 ռուսական ընկերություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Նշվում է, որ ռուսական այս ցուցահանդեսը նախորդ տարվա համեմատ կրկնակի մեծ է։ Տարածքը հասնում է մոտ 1.7 հազար քառակուսի մետրի, որտեղ տեղակայված են 6 տաղավարներ՝ «Պարենային և գյուղատնտեսական ապրանքներ», «Հուշանվերներ», «Կոսմետիկա և կենցաղային քիմիա», «Բժշկություն և առողջապահություն», «Տեխնոլոգիաներ», «Ծառայություններ»:
Ցուցահանդեսի մասնակիցների թիվը ևս կրկնապատկվել է։ Մասնավորապես, ռուսական ագրոբիզնեսի ընկերություններն իրենց չինացի գործընկերներին են ներկայացնում հրուշակեղեն և հայտնի ապրանքանիշերի շոկոլադ, կարագ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և այլ պարենային ապրանքներ։
Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն կունենան գնահատելու նաև ռուսական կոսմետիկան, սննդային հավելումները, բժշկական արտադրանքը, ինչպես նաև փայտից պատրաստված հուշանվերները:
Միջազգային այս ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 10-ը: