Ինչպիսին է հայ-կանադական տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Հայ-ադրբեջանական վերջին արյունալի իրադարձություններից հետո Հայաստանի հարավը դարձավ չափազանց հրապուրիչ միջազգային տարբեր ուժերի համար։ Շատերը սկսեցին մտածել Կապանում հյուպատոսարաններ բացելու մասին։ Հյուպատոսական այս եռուզեռը միայն Հայաստանի հարավում չէ, զգացվում է, որ ինչ-որ մրցավազք է սկսել, որին իր մասնակցությունը որոշեց ցուցաբերել Հավաքական Արևմուտքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Կանադան։ Ռուսաստանի պնդմամբ՝ Արևմուտքի ուժերը, օգտագործելով Հայաստանի տարածքը, տեղեկատվություն են հավաքում ռուսների և իրանցիների դեմ։


Կանադան 2.5 մլն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախի բնակիչներին


Վերջերս Հայաստանում էր Կանադայի արտգործնախարարը, ով ներկա գտնվեց Կանադայի դեպսանության բացմանը։ Վերջին տվյալներով՝ Կանադայում հայ համայնքի մասշտաբները այնքան էլ մեծ չէ և կազմում է մոտ 70,000 մարդ։ Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի և Կանադայի տնտեսական կապերը բավականին ակտիվ են, որը կարելի է տեսնել տարբեր հարթակներում․

Մասնավորապես, 2023թ-ի հունիսի վերջի դրությամբ կանադական ներդրումների մաքուր պաշարների ծավալները ՀՀ իրական հատվածում կազմել են մոտ 376 մլն ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլար = 400 դրամ), իսկ ՀՀ ֆինանասական հատվածում՝ 462,000 ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլար = 400 դրամ)։

2023թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանը Կանադա է արտահանել  մոտ 1,7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք։ Կանադայից Հայաստան ներմուծման ծավալները, ըստ ծագման երկրի, կազմել են մոտ 69 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ արտահանող երկրի՝ մոտ 18 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ 2023թ-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է ներմուծման ծավալների աճ, սակայն արտահանման ծավալների՝ անկում։ Մասնավորապես, դեպի Կանադա ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 21%-ով։ 

Հույս ունենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը նոր հարթության վրա կդնի երկու երկրների միջև ֆինանսատնտեսական համագործակցությունը։        

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով