Սպառողները կարող են դառնալ USB լիցքավորման հանրային կայանների զոհը. CNN

1 Min Read

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն /FBI/ նախազգուշացնում է սպառողներին՝ չօգտագործել հեռախոսների լիցքավորման հանրային կայաններ՝ իրենց սարքերը վնասակար ծրագրակազմով վարակելուց խուսափելու համար: Առևտրի կենտրոններում և օդանավակայաններում գտնվող USB հանրային լիցքավորման կայաններն օգտագործվում են հանցավոր նպատակներով՝ վնասակար ծրագրակազմ տարածելու համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել միայն սեփական լիցքավորիչից, USB լարից և էլեկտրական վարդակից:

Թեև լիցքավորման հանրային կայանները շատերի համար գրավիչ են, սակայն անվտանգության փորձագետները տարիներ շարունակ մտահոգություններ են հայտնել վերոնշյալ ռիսկերի վերաբերյալ: Պարզապես մեր հեռախոսները միացնելով «վարակված» էլեկտրասնուցմանը կամ լիցքավորիչին՝ կարող ենք  ակամա վտանգել մեր բոլոր տվյալները՝ էլփոստը, տեքստային հաղորդագրությունները, լուսանկարները, կոնտակտները և այլն:

Հաղորդակցման դաշնային հանձնաժողովը նաև նախազգուշացրել է, որ վնասված լիցքավորման սարքը կարող է հաքերներին թույլ տալ արգելափակել սմարթֆոնը կամ յուրացնել անձնական տվյալներ և գաղտնաբառեր:

Որոշ դեպքերում հաքերները դիտավորյալ մալուխները միացված են թողնում լիցքավորման կետերից։ Նույնիսկ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ վարակված մալուխները բաժանվել են որպես գովազդային նվերներ:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով