2023-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից ԵՄ է արտահանվել 488 միլիոն դոլարի ապրանք: Այդ ապրանքների թվում սննդամթերքն է, տեքստիլ ապրանքները, արդյունաբերական որոշ ապրանքներ, օրինակ՝ ալյումինի փայլաթիթեղ (ֆոլգա), նաև հանքաքար ու գինի: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մեր արտահանման կառուցվածքով չի կարելի հպարտանալ կամ ուրախ լինել: Բնականաբար, աշխատանքը, որը մենք անում ենք որակի ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ կամ զարգացման ուղղությամբ, վերջնական նպատակն արտահանման դիվերսիֆիկացիան է կամ արտահանման բաղադրության ընդլայնումն այն ապրանքների, որոնք արտահանվում են ԵՄ երկրներ»,- ասաց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում