ՀՀ-ն նախատեսում է հաջորդ տարի դեսպանատներ բացել 2 երկրում. Միրզոյան

1 Min Read
Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականին նախատեսում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի քանի երկրում։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջերս Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել էր, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ–դեսպանություն բացել Երևանում։ Անշուշտ, մենք էլ նմանատիպ ցանկություն ունենք՝ մեր դեսպանատունն ունենալ Սեուլում։ Կորեայի մասը բյուջեում դեռ արտացոլված չէ։ Լյուքսեմբուրգում ենք բացելու դիվանագիտական ներկայացուցչություն»,– նշել է նախարարը։
Նա ընդգծել է, որ տեխնիկական և նյութական ասպեկտներ կան այս գործընթացի վերաբերյալ, այսինքն` անհրաժեշտ է պահել այդ դեսպանությունները, իսկ աշխարհում գնաճ կա, բնակվարձերն են ավելացել, պետք է ապահովել նաև դիվանագետների կենցաղը։ Նրա խոսքով` երբեմն անհրաժեշտ է լինում նաև շենքերը վերանորոգել, ավտոպարկը թարմացնել և այլն։
Կիսվեք այս հոդվածով