Հայաստանը ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենահիմնական շահառուներից մեկն է իրեն համարում. Միրզոյան

1 Min Read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է այդ հարցում: Եվ Հայաստանն իրեն  տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսաական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի ամենահիմնական շահառուներից մեկն է համարում։

«Այստեղ մենք պարզ, ընկալելի, ընդունելի պատկերացումներ ունենք գործընթացների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ ապաշրջափակվող ու օգտագործվող ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են. «Այստեղ երկիմաստություններ ու այլևայլություններ չեն կարող լինել»,-ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով