Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են iPhone 12-ի վաճառքի արգելքն այն բանից հետո, երբ արտադրողի կողմից թողարկված թարմացումը նվազեցրել է հեռախոսի մագնիսական ճառագայթումը, հայտնում է Коммерсантъ-ը:
Apple-ը թողարկել էր IOS 17.1 օպերացիոն համակարգի թարմացումը: Նշվում է, որ այն թույլ է տալիս նվազեցնել սմարթֆոնի էլեկտրամագնիսական ճառագայթումը, երբ այն գտնվում է ձեռքում կամ գրպանում։ Սակայն թարմացումը հասանելի է միայն Ֆրանսիայի եվրոպական մասում, ուստի նրա անդրծովյան տարածքներում արգելքը դեռ շարունակում է գործել։
Ազգային հաճախականության գործակալությունը (ANFR) սեպտեմբերին երկու ուսումնասիրություն է անցկացրել, որոնք ցույց են տվել, որ iPhone 12-ում էլեկտրամագնիսական էներգիայի կլանման մակարդակը 5,74 Վտ/կգ է (ձեռքերի կամ գլխի հետ շփման դեպքում):
Ֆրանսիայում գործում է ստանդարտ, ըստ որի՝ այս ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե վայրկյանում որքան ճառագայթում է ազդում մարդու հյուսվածքների վրա, չպետք է գերազանցի 4 Վտ/կգ:
Ֆրանսիայի կողմից ժամանակավոր արգելքից հետո Բելգիան նույնպես հայտարարել է, որ կարգավորիչների կողմից կստուգվեն iPhone 12-ի հետ կապված հնարավոր առողջական ռիսկերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում