Ո՞ր հարկատեսակներն ու տուրքերն են հիմնականում ապահովում բյուջեի եկամուտները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 Յուրքանչյուրս փորձում ենք կառավարել մեր բյուջեն այնպես, որ կարողանանք հոգալ առօրյա կարիքները, կատարել պարտադիր վճարումները, օգտվել անհրաժեշտ ծառայություններից և կատարել խնայողություններ։

Նույն բանը տեղի է ունենում նաև երկրի բյուջեի մասով։ Այս հույժ կարևոր ֆինանսական փաստաթուղթը թույլ է տալիս լուծել բազմաթիվ համապետական խնդիրներ։ Սակայն ազգաբնակչությանն ի նպաստ նախագծերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար անհրաժեշտ են գումարներ, որոնք հիմնականում հավաքագրվում են հարկերի և տուրքերի միջոցով։


Հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական ձևեր են ի հայտ գալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախնական տվյալներով՝ 2023թ-ի օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծավալները կազմել են 168,204․7 մլն դրամ։ Վերջինիս 99,9%-ը պատկանում է հարկերին և տուրքերին, որոնք իրենց հերթին լինում են տարբեր տեսակների։

Հետաքրքիր է ուսումնասիրել՝ 2023թ-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկերի և տուրքերի ո՞ր տեսակներն են ապահովել պետության տարբեր ծախսերը․

Մեր կողմից առանձնացվել են բյուջեի եկամուտների ձևավորման մեջ նշանակալի մասնաբաժին ունեցող հարկատեսակները և տուրքերը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ առանձնակի նշանակություն ունեն ավելացված արժեքի հարկը, որի մասնաբաժինը 2023թ-ի բոլոր ամիսներին ունեցել է մեծ մասնաբաժին։ Մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին ավելացված արժեքի հարկի մասնաբաժինը կազմել է 37.9%:

Հաջորդը եկամտային հարկն է, որի մասնաբաժինը 2023թ-ի հունվար-օգոստոս ամիսներին հիմնականում բարձր է եղել 20%-ից։ Մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին եկամտային հարկի ծավալների մասնաբաժինը բյուջեի եկամուտների ծավալներում կազմել է 28,5%։

Երրորդ հորիզոնականում է ակցիզային հարկը, որը 2023թ-ի օգոստոսին ունեցել է 7,9% մասնաբաժին։ Մաքսատուրքերի մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսին կազմել է 4,1%։

Շահութահարկի մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսին կազմել է 1,5%։ Վերջինիս ամենամեծ մասնաբաժինը դիտվել է 2023թ-ի ապրիլին՝ 52,4%։ Այնուհետև նկատվել է շահութահարկի մասնաբաժնի կտրուկ նվազում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով