Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը: Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս:
Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են թվով 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր: Որոշման ընդունման արդյունքում ՝ կապահովի Երևանի մետրոպոլիտենի թվով 32 անվազույգերի և 4300մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում