Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ կանխիկ գործարքներին:
«1000-ից ավելի բնակիչ ունեցող համայքներում որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չիրականացնել, մինչև տարվա վերջ այդ հարցը լուծեք։ Ճի՛շտ է, ի սկզբանե ինչ-որ փաստարկներ կային, ասում էին, որ եկեք միանգամից չանենք, ես ընդունեցի, բայց հետո ինչքան մտածում եմ, դրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Մենք ինչ-որ տեղեր խորշեր ենք թողնում, որը մեզ համար տեսանելի ու կանխատեսելի չէ», — ասաց Փաշինյանը։
Բանկերը պետք է մոտենան, քարտեր առաջարկեն,- պատասխանեց փոխվարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում