Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ժաննա Անդրեասյանը։
Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով։ Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։
Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտի ծախսերը կկազմեն 2 մլրդ 331 մլն դրամ։
Ընդհանուր առմամբ իրականացվելու են 22 ծրագրեր և 200 միջոցառումներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:
Նրա խոսքով՝ ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում