Սպառողական վարքագիծն ազդեցություն է ունենում տնտեսությունում կատարվող բազմաթիվ գործընթացների վրա։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․-ի հունիսին համաշխարային սպառողների դասի մեջ ներառված էր 4 մլրդ մարդ և կանխատեսումներ կան, որ այդ թիվը մինչև 2031թ-ը կազմելու է 5 մլրդ մարդ։ Սպասվում է, որ 2024թ-ին սպառողների դասը համալրվելու է 113 մլն-ով։
World Data Lab-ի բնորոշմամբ՝ սպառողների դասի մեջ ներառվում են բոլոր նրանք, ովքեր ծախսում են օրը $12։
Հետաքրքիր է իմանալ՝ սպառողների այս հոսքը, որը կանխատեսվում է 2024թ-ին, որ տարածաշրջաններն է ներառելու․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ միայն Ասիայից սպառողների դասը համալրելու է 91 մլն սպառող։
Երկրորդ և երրորդ հորիզոնկաններում են լինելու Աֆրիկան և Լատինական Ամերիկան՝ համապատասխանաբար 10 և 6 մլն սպառողների բանակով։
Սպառողները կորցրել են վստահությունն ապագայի նկատմամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրենք սպառողների դասի համալրումը 2024թ-ին՝ ըստ երկրների․
2024թ-ին Հնդկաստանում և Չինաստանում նոր սպառողների թվաքանակը կազմելու է համապատասխանաբար 33 և 31 մլն մարդ։
Երրորդ հորիզոնականում են Ինդոնեզիան և Բանգլադեշը՝ 5 մլն մարդ ցուցանիշով։
Այլ երկրներում միասին նոր սպառողների թվաքանակը կազմելու է 6 մլն մարդ։