Որքան հարկ են վճարել առևտրային բանկերը ՀՀ պետբյուջե. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ բանկային համակարգը շարունակում է պահպանել իր կայունությունը՝ ֆինանսական ծառայություններ մատուցելով հանրությանը և խոշոր ծավալների հարկեր վճարելով  պետությանը։ Դրա մասին են վկայում ՀՀ առևտրային բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը միասին պետբյուջե են վճարել 18,660,154 հազ․ դրամի հարկ։ Փաստորեն ստացվում է, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ 2023թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները կրճատվել են մոտ 4 անգամ, իսկ 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ, ընդհակառակը, աճել են  37%-ով։


ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Ուսումնասիրենք 2023թ-ի երրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ առևտրային բանկերից յուրաքանչուրի կողմից իրականացված հարկային վճարումների ծավալները․ 

Վիճակագրական տվյալների օգնությամբ իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի երրորդ եռամսյակում վճարված հարկերի ծավալներով առաջատարներն են  ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ և ԱԿԲԱ ԲԱՆԿԸ։ Վերջիններս 2023թ-ի երրորդ եռամսյակում պետբյուջե մուտք են արել համապատասխանաբար 2,952.111,  2,393․177 և 1,979,085 հազ․ դրամի հարկեր։

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ի կողմից վճարված հարկերի ծավալները 2023թ-ի երրորդ եռամսյակում նախորոդ տարվա համադրելի -ամանակահատվածի համեմատ աճել են 68%-ով, ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ի պարագայում 72%-ով և ԱԿԲԱ ԲԱՆԿԻ դեպքում՝ 25%-ով։ 

2023թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ վճարած հարկերի ծավալների անկում արձանագրվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պարգայում՝ 5%-ով։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով