Toyota-ն հաղորդել է, որ այս արվա երկրորդ եռամսյակի շահույթը կրկնապատկվել է, և 50%-ով բարձրացրել է իր ամբողջ տարվա կանխատեսումը, գրում է CNN-ը:
Աշխարհի ամենավաճառվող ավտոարտադրողը հայտնել է, որ շահույթը երեք ամսում մինչև սեպտեմբերի վերջն աճել է 155.6%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.52 մլրդ դոլարով:
Toyota-ի ամբողջ տարվա շահույթի կանխատեսումը 3 տրիլիոն իենից բարձրացրել է մինչև 4.5 տրլն իեն՝ բարձր փոխարժեքների ազդեցության շնորհիվ:
Նշվում է, որ ցածր փոխարժեքների պարագայում ամբողջ տարվա շահույթը կլիներ ավելի քիչ՝ մոտ 1.18 տրլն իեն:
Toyota-ի բաժնետոմսերը, որոնք մինչև հասույթի հրապարակումը կազմում էին 4.4%, բարձրացել են 5.6%-ով:
Այս տարվա առաջին ինը ամիսներին վաճառվել է 7.5 միլիոն ավտոմեքենա, որոնց թվում է եղել նաև Lexus ապրանքանիշը: Նույն ժամանակահատվածում այս մեքենայից վաճառել է շուրջ 76 000 կամ մոտ 1%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում