ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները

1 Min Read

2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 984 միլիոն 592 հազար դրամ։

Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում։

Խորհրդարանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, որ ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայությունների միջոցառմանն ուղղվելու է 494 միլիոն 376 հազար դրամ։

ԿԸՀ շենքային պայմանների բարելավման միջոցառմանը՝ 463 միլիոն 100 հազար դրամ։

Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպման միջոցառմանը՝ 19 միլիոն 617 հազար դրամ։

ՏԻՄ ընտրությունների կազմակերպման միջոցառմանը՝ 7 միլիոն 498 հազար դրամ։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2024-ին համապետական ընտրություններ չեն սպասվում։

Կիսվեք այս հոդվածով