«Հայփոստը ֆինանսական վնասով է աշխատել, բայց պաշտոնատար անձինք ուռճացված աշխատավարձեր ու պարգեւավճարներ են ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Պետական վերահսկողական ծառայության գործառույթների արդյունքներով՝ այս տարվա 10 ամիսներին վերականգնվել է շուրջ 1 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ քրեական վարույթ է նախաձեռնված, գործը քննվում է Քննչական կոմիտեում։

«Հիմնականում առերեւույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը վերաբերում են որոշակի պաշտոնատար անձանց ուռճացված աշխատավարձերին, պարգեւավճարներին, այն դեպքում երբ «Հայփոստ» պետական ՓԲԸ-ն վերջին տարիներին աշխատել է ֆինանսական վնասով։ Բայց իրավասու պաշտոնատար անձինք ստացել են պարգեւավճարներ, պարգեւատրումներ, հավելավճարներ։ Ինչպես նաեւ, ունենք փաստեր մի քանի տասնյակ հազար առաքանիների հետ կապված, դրանց մաքսային ձեւակերպումների եւ մաքսային ձեւակերպումներից դուրս դրանց մատակարարումներին»,- նշեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով