Հարկադիր ծառայության ծրագիրն ամբողջությամբ կթարմացվի։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Երբ ավելի խորացանք խնդրի մեջ, հասկացանք, որ հարցը կարող ենք լուծել միայն այն դեպքում, երբ հարկադիրի ծրագիրն ամբողջությամբ նորը գրենք։ Եվ այժմ մրցույթը կայացել է, հաղթող ունենք, ծրագրի առնվազն 70 տոկոսն արդեն պատրաստ է, եւ, ի ուրախություն մեզ, չասեմ 100 տոկոսով, բայց եթե որեւէ ֆորս մաժոր չլինի, հունվարից սկսած մեր քաղաքացիները, վճարելով հարկադիրի հաշվին, միանգամից ապաարգելադրվելու են իրենց բոլոր հաշիվները բոլոր բանկերում։ Կարող են լինել ինչ-որ բացառություններ, որ այս կան այն բանկը դեռեւս իր ծրագիրը չթարմացնի եւ չհամակցի հարկադիրին, բայց գլոբալ խնդիրը լուծվելու է հենց մեր ծրագրային ապահովմամբ։ Այսօր խնդիրը լուծվել է, երբ քաղաքացին գնում մուծում է տերմինալով, դրան հասել ենք։ Այսինքն՝ երբ վճարում է տերմինալով, միանգամից ապաարգելադրվում է, բայց երբ վճարում են իրենց բանկի հաշվին, մի քանի օր տեւում է»,- ասաց Գրիգոր Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում