Ազատազրկվածների պայմանները կբարելավվեն․ ձեռք են բերվել հատուկ կահավորված կոնդիցիոներով մեքենաներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2024 թվականին Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի։ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների արդիականացման և բարեփոխումների համար 2024 թվականին նախատեսում է հատկացնել 13 մլրդ 763 մլն դրամ։ Մինասյանը տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ևս 22 մլն դրամ է նախատեսվել ՔԿՀ–ներին անհրաժեշտ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։

«Այս տարի մոտ 230 մլն դրամ է հատկացվել 10 նոր «Ֆորդ տրանզիտ»  փոխադրող–ուղեկցող մեքենա ձեռք բերելու համար, որոնք կահավորված են ժամանակակից հատուկ ստանդարտներով` օդորակիչներով և այլն։ Այսուհետ ամեն ՔԿՀ–ին  հատկացված է մեկ մեքենա՝ դատապարտված քաղաքացիներին տեղափոխելու համար»,– նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով