Բանկերին պետք է «հովանոցային երաշխիք» տրամադրենք․ Քերոբյանը՝ ՓՄՁ-ներին տրվող վարկերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Բանկերին պետք է «հովանոցային երաշխիք» տրամադրենք։ Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով փոքր և միջին բիզնեսին տրվող վարկերին։

Նրա խոսքով՝ այդ երաշխիքը պետք է ծածկի փոքր և միջին բիզնեսին տրվող վարկերի ֆինանսական ռիսկը․

«Այստեղ 2 սահմանափակում կա․ մենք չենք պատրաստվում փոխհատուցել այն նորմալ կորուստը, որը բանկերը ունենում են այլ վարկեր տրամադրելիս և չենք պատրաստվում փոխհատուցել սահմանաչափից ավելի վերև կորուստները, որովհետև դա կնշանակի, որ բանկերը խելամիտ վարկավորում չեն իրականացրել»,- մասնավորապես ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով