Հոկտեմբերի 31-ն աշխարհում կարևորվում է որպես Խնայողությունների համաշխարհային օր։ Վերջինս, ցավոք համընկնում է Հելոուինի տոնի հետ և շատերի կողմից մոռացության է մատնվել։ Այս օրը աշխարհի տարբեր անկյուններում բանկերն աշխատում են, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավանդներ դնել սեփական հաշիվներում։
Վերադառնալով տնտեսություն՝ պետք է փաստենք, որ խնայողությունները զգալի դերակատարում կարող են ունենալ տնտեսության կայուն աճի ապահովման գործում։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել բանկերում ներգրավված ավանդների ծավալները․

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները 2023թ-ի օգոստոսին կազմել են 5,346,727 մլն դրամ։ Մարտի համեմատ ավելացել է 254,897 մլն-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 110,978 մլն դրամով։
Նկատենք, որ 2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների 76%-ը պատկանում է ռեզիդենտներին, իսկ 24%-ը՝ ոչ ռեզիդենտներին։ Այսպես, ոչ ռեզիդենտների մասով ներգրավված ավանդների ծավալները 2023թ-ի օգոստոսին կազմել են 4,064,868 մլն դրամ։ Վերջինս 2023թ-ի մարտի համեմատ ավելացել է 249,705 մլն դրամով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 102,474 մլն դրամով։
Մյուս կողմից, ոչ ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների ծավալները 2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ կազմել են 1,281,858 մլն դրամ։ Վերջինս 2023թ-ի մարտի վերջի համեմատ աճել է 5,190 մլն-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,503 մլն դրամով։
2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտներից ներգրավված ավանդների 59%-ը դրամով է, իսկ 41%-ը՝ արտարժույթով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում