2024-ի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018-ի համեմատ կրկնապատկվում է. Փաշինյան

1 Min Read

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2024 թվականի պետբյուջեի ֆինանսական ցուցանիշներին:

2024-ի բյուջեի եկամտային մասով Հայաստանի Հանրապետության բյուջեն 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024-ին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելին է, քան 2018-ի պլանավորված բյուջեն:

«Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 միլիարդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ էական ավելացումներ կան մի շարք առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ կրթության մասով: Կառավարության հատկացումներն այս մասով 2018-ի համեմատ աճում են 130 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024-ին ավելացող մասը կրթության ավելացող հատկացումների 165 միլիարդ դրամ է, միայն ավելացող մասը, ինչը 2018-ին հատկացված բյուջեից մոտավորապես 37 միլիարդ դրամով ավելի է»,- ասել է նա: 

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ կրթության ոլորտում մեկնարկել է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

Կիսվեք այս հոդվածով