Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ է», – նշեց նա: