ԱՄՆ տնտեսությունը շարունակում է առանցքային դերակատարում ունենալ Համաշխարհային տնտեսությունում։ Չնայած աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ ԱՄՆ-ն փորձում է իրավիճակին համապատասխան տնտեսական քաղաքականություն վարել՝ պայմաններ ստեղծելով սեփական և այլ տնտեսությունների զարգացման համար։
2023թ-ի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներկայացված կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ում տնտեսական աճը 2023թ․-ին տատանվելու է 2,1%-ի շուրջ, այսինքն կաճի նույն կերպ, ինչպես 2022թ-ին, իսկ 2024թ-ին աճը կդանդաղի՝ հասնելով 1,5%։ Այս իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման։
Ինչպիսին կլինի ԱՄՆ-ի տնտեսության վարքագիծը 2024թ-ին՝ ըստ կանխատեսումների
Նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ տնտեսությունում շարունակում են ակտիվ լինել մանրածախ ներդրողները, որոնք ունեն ներդրումներ կատարելու և իրենց ներդրումային պորտֆելը կազմավորելու նախասիրություններ, որոնք փորձել է պարզել Public-ը իր հարցաթերթիկի օգնությամբ։
Հարցումն անկցկացվել է 1,005 մանրածախ ներդրողների շրջանում։ Մանրածախ ներդրողները հնարավորություն են ունեցել նշելու մի քանի նախընտրելի ոլորտներ․
Հարցաթեթեիկների վերլուծության արդյունքները պարզ ցույց են տալիս, որ մանրածախ ներդրողներն իրենց ներդրումային պորտֆելը նախընտրում են ձևավորել առաջին հերթին ներդրումներ կատարելով շահաբաժիններում՝ հարցվածներից 50%-ի մոտ նշվում է այս տարբերակը։
Երկրորդ հորիզոնականում են ընդհանուր ֆոնդային շուկայի ինդեքսի մասով իրականացված ներդրումները՝ 36%, և արհեստական բանականության մեջ ներդրումները՝ 36%։
Երրորդ հորիզոնականում են ներդրումները վերականգնվող էներգետիկայում՝ 33%։ Ներդրողները դեմ չեն իրենց իրենց պորտֆելը համալրել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պարտատոմսերում կատարված ներդրումներով՝ 31%։ Մանրածախ ներդրողների նախասիրությունների դաշտում են նաև մեծ տեխնոլոգիաները՝ 31% և էլեկտրական մեքենաները՝ 27%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում