Հարկային նոր բեռը կհանգեցնի արդյոք տաքսի ծառայությունների գների աճին

1 Min Read

Հերթական հարկային բեռն է ավելացվելու օնլայն և անհատական տաքսի ծառայություններ մատուցողների վրա։ Իշխանությունները յուրաքանչյուր անգամ աշխատող մարդկանց հարկային բեռը ավելացնելուց առաջ պնդում են, որ այդ քայլը շատ չի ծանրաբեռնի տնտեսվարողներին։


Տաքսիի 1000 դրամանոց պատվերի վրա կարող է ավելանալ 15-20 դրամ․ տուրքեր ենք սահմանում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նոր օրինագծով անկանխիկ վճարների պարագայում տուրքն առաջին տարում սահմանվում է 1,5-2%, որն աստիճանաբար ավելանալու  է և կազմելու է 4%, իսկ կանխիկ վճարների դեպքում՝ 5%։ Այս քայլը կարող է հանգեցնել տաքսի ծառայությունների գների աճին, որը տեղի չի ունենա կայծակնային արագությամբ, այլ կզգացվի աստիճանաբար։ Նկատենք, որ տաքսիներով կամ վարորդով վարձակալված մեքենաներով մարդատար տրանսպորտի ծառայությունների գներն, առանց այդ էլ, բարձր են և դրանք շարունակում են աճել․

Այսպես, 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի համեմատ տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով մարդատար տրանսպորտի ծառայությունների գներն աճել են 3%-ով, մյուս կողմից 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների գների փոփոխություն չի նկատվել։

2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2022թ-ի նույն ամիսների համեմատ ծառայությունների գների ամենամեծ աճը դիտվել է հունվարին՝ 9,4%-ով։
2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին համապատասխանաբար նախորդ ամիսների համեմատ ծառայությունների գների ամենամեծ աճը դիտվել է 2023թ-ի հունիսին մայիսի համեմատ՝ 0,9%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով