Ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի զարգացնել Իրանի հետ տրանսպորտային կապերը։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերություններին, ապա պետք է նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը կնպաստի Իրանի հետ ոչ միայն առևտրատնտեսական, այլև լոգիստիկ և տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,– ասել է փոխվարչապետը։
Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանն աշխատում է Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրի քաղաքի մաքսակետի արդիականացման նախագծի վրա։