Լեհաստանի վերաքննիչ դատարանը չեղարկել է «Գազպրոմի» ավելի քան 6.84 միլիարդ դոլարի տուգանքները, գրում է rbc.ru-ն:
Տուգանքները կիրառվել էին 2020 թվականին Լեհաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակի կողմից (UOKiK), որը պատասխանատու էր գազատարի կառուցման և շահագործման համար։
UOKiK-ը տուգանել էր «Գազպրոմին» և նրա հինգ եվրոպացի գործընկերներին՝ ֆրանսիական Engie-ին, գերմանական Uniper-ին և Wintershall Dea-ին, ավստրիական OMV-ին և անգլո-հոլանդական Shell-ին՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի համար, որով նախատեսվում էր Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով գազ մատակարարել Եվրոպա։
UOKiK-ի ղեկավարը 2020 թվականի հոկտեմբերին հետաքննությունն ավարտելուց հետո հայտնել է, որ շինարարությունն ընթացել է առանց Լեհաստանի հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնության։ Այնուհետև «Գազպրոմը» և նրա գործընկերները տուգանվել են 10%-ի չափով, ինչը, ըստ Լեհաստանի օրենսդրության, առավելագույն պատժամիջոցն է։
«Գազպրոմը», որը վերահսկում է «Հյուսիսային հոսք 2» նախագծի 100%-ը (հենց նա է կառուցում գազատարը), տուգանվել է 6.46 մլրդ եվրո, իսկ հինգ եվրոպական ընկերությունները, որոնք հանդես են գալիս միայն որպես ֆինանսական ներդրողներ, տուգանվել են 52 մլն եվրոյով:
2022 թվականին Լեհաստանի դատարանը չեղարկեց տուգանք կիրառելու որոշումը։ Իսկ Լեհաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակը (UOKiK) հայտարարեց, որ բողոքարկելու է որոշումը:
Այժմ արդեն հայտնի դարձավ, որ Լեհաստանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «Գազպրոմի» և «Հյուսիսային հոսք 2»-ի գործընկերների համար նախատեսված ֆինանսական տույժերը, որոնք կազմում են ավելի քան 6.84 միլիարդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում