Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է,որ մինչև 2026թ. պետք է ավարտին հասցնեն կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը:
«Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, նաև՝ Երևանի մի քանի՝ մինչև 10-12 դպրոցների շինարարություն, որ արժեքով գերազանցելու են 400 մլրդ դրամը»,– ասել է նա։
Փոխվարչապետն անդրադարձել է նաև շինարարության ռիսկերին՝ գների բարձրացման հետևանքով շինկազմակերպություններին հասցվելիք հնարավոր վնասներին, ասելով, որ կառավարությունը որոշ փոխհատուցում է տալու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում