Աշխարհում շարունակում են բարձրացնել ուսուցիչների դերը և նշանակությունը հասարակությունում։
Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Չնայած այն հանգամանքին, որ երկրում իրականացվում է դպրոցներում կրթության որակի բարձրացման քաղաքականություն, արդյունքները կարող են հանգեցնել լրիվ հակառակ արդյունքի։
Արցախից տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ արդեն աշխատանք է գտել
Այն քննությունները, որոնք ստիպված հանձնում են ուսուցիչները, բացասական տրամադրվածություններ են ստեղծում ուսուցչի կերպարի նկատմամբ։
Ուսուցիչները Հայաստանում ամենացածր վարձատրվող մասնագետների ցանկում են։ Աշխատավարձերը ցածր են, իսկ պարտավորությունները` անհամեմատ շատ։
Ներկայացնենք`որքան են վարձատրվում ուսուցիչները աշխարհի մի շարք երկրներում․
Վիճակագրական տվյալներից հետևում է, որ առանձնացված 5 երկրներում ուսուցիչների տարեկան աշխատավարձերը բավականին բարձր են։
Մասնավորապես, Լյուքսեմբուրգում նոր ընդունված տարրական դպրոցի ուսուցչուհին ստանում է տարեկան մոտ $72 հզր աշխատավարձ։
Հավաստիացնում ենք մեր ընթերցողներին, որ նրանց պարտականությունները ոչ միայն չեն գերազանցում ՀՀ ուսուցիչների պարտականություններին, այլ նաև շատ ավելի քիչ են։
Երկրորդ հորիզոնականում են գերմանացի ուսուցիչները, ովքեր տարեկան վաստակում են մոտ $70 հզր։
Երրորդ տեղում են շվեյցարիացի ուսուցիչները՝ տարեկան մոտ $61 հզր աշխատավարձով։
Ինչ վերաբերում է հայաստանյան ուսուցիչների արտադրողականությանը, ապա պետք է փաստել, որ նրանց արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան ԱԺ-ում կոճակ սեղմող որոշ պատգամավորներինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում