6 ամսվա ընթացքում ԼՂ-ից 5 հոգանոց ընտանիքը կստանա 2,5 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Չեք կարծո՞ւմ, որ ամոթ ու անընդունելի է, երբ մենք արցախցիներին առաջարկենք իրենց գրպանից վճարել իրենց բնակարանների համար։ Եվ ինչո՞ւ պետք է արցախցին այսօր ոչ ստանդարտ եւ նորմայից բարձր վարձակալական գներ վճարի իր ընտանիքն այս կամ այն քաղաքում տեղավորելու համար։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ այսքանից հետո պետք են ոչ ստանդարտ որոշումներ, արագ քայլեր։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված 5 հոգանոց ընտանիքն այս պահի դրությամբ ստացել է յուրաքանչյուր անձի համար 100 հազար, այսինքն՝ 500 հազար դրամ։ Դրան գումարած առաջիկա 6 ամսվա համար յուրաքանչյուր անձ ստանալու է 50 հազարական դրամ բնակարանային կարիքները հոգալու համար։ Այսինքն՝ ամիսը 250 հազար դրամ՝ 6 ամսվա ընթացքում 1 մլն 500 հազար դրամ։ Դրան գումարած 5 հոգանոց ընտանիքում առաջիկա երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր անձ կստանա 50 հազարական դրամ՝ հրատապ կարիքները հոգալու համար։

«Այսինքն՝ այս պահի ծրագրերով մենք 5 հոգանոց ընտանիքի օրինակով 2 մլն 500 հազար դրամի աջակցություն ենք տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով