Բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան

1 Min Read

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ես գիտեմ, որ մեր մի շարք բնակավայրերում 50 հազար դրամով հնարավոր է տների վարձակալության հարցը լուծել։ Ինչ վերաբերում է տների վարձավճարների արհեստական թանկացումներին, ապա մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու դիմել ենք մեր հայրենակիցներին, որ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը` պետք չէ օգտվել առիթից ու սաորոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»,– ընդգծել է Մկրտչյանը։

Նա հիշեցրել է, որ  բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։
Կիսվեք այս հոդվածով