Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղի հնարավորություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կրկին պետք է շեշտեմ շատ կարևոր բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները ազատ առևտուր անելու հնարավորություն ունեն: Պետք է ասեմ նաև, որ այնպես չէ, որ եթե ես ճիշտ գիտեմ՝ Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործվում է, այդ պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոքով՝ հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է, այդ թվում՝ անհատական մակարդակով,
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում