Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է բռնի տեղահանված 41 611 անձի

1 Min Read
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ընթացքի մեջ է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41611 անձի․ գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40-հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։
Աջակցությունը տրամադրվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։
Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանում, բայց վերջիններս կարողանում են օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10-հազարական դրամներից։

Կիսվեք այս հոդվածով