Տաքսիի 1000 դրամանոց պատվերի վրա կարող է ավելանալ 15-20 դրամ․ տուրքեր ենք սահմանում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Տաքսի ծառայությունների դաշտում ունենք ոչ բավարար վերահսկողություն։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է օնլայն տաքսի ծառայություններ մատուցման համար սահմանել պետական տուրք։

«Մյուս կողմից ակնհայտ է, որ ուղեւորափոխադրումները այն ոլորտներից է, որ կոնկրետ ուշադրություն է պահանջում, որովհետեւ խոսքը վերաբերվում է մարդկանց կյանքին ու առողջությանը ու եթե ուղեւորների են տեղափոխում՝ կարծում եմ որոշակի պահանջներ ու պայմաններ պետությունը պետք է առաջ քաշի։ Հիմա այս նախագծով մենք միջանկյալ քայլ ենք կատարում, սկսում ենք օնլայն տաքսի ծառայություններից, որովհետեւ դրանք ծածկում են մեր ընդհանուր տաքսիների 70 կամ 80 տոկոսը. նախ սահմանվում է տուրք»,- նշեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով