Այս տարվա սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճի տեմպը դանդաղել է․ աճը կազմել է 5,6 %:
Նախորդ ամիս տնտեսական ակտիվության 12-ամյա աճը կազմել էր 10,9 %, իսկ տարեսկզբից, բացի հունիս ու հուլիս ամիսներից, ամսական տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հիմնականում երկնիշ էր։
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9,7 %: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։
Մեծապես աճել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 47,2 %-ով։ Արտահանումն աճել է 47,5 %-ով, իսկ ներմուծումը՝ 46,4 %-ով։
Էական աճ է գրանցվել նաև հետևյալ ոլորտներում.
- առևտրաշրջանառություն՝ 23․3 %
- ծառայությունների ծավալ` 13,4%
- շինարարություն`17 %,
- գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ`1,7 %։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,6 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 1,3 %-ով։ Նվազում գրանցվել է նաև Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում․ այն կազմել է 2,8 %։
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում