Արդեն մի քանի օր է` լրատվական հարթակները քննարկում են Իրանի կողմից կազմակերպված «3+3» ձևաչափով հանդիպումը, որին հրավիրված էին ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպմանը չէր մասնակցում Վրաստանը։ Բոլորը խոսում էին համագործակցությունից և խաղաղությունից, առանց որևէ իրական համագործակցության և խաղաղության։ Հատկանշական է, որ այս ձևաչափով հանդիպումը կազմակերպել են տարածաշրջանը բազմաթիվ անգամներ խեղաթյուրող երեք ուժերը՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան։
Պետք է վերադառնալ պատմության խորքեր, որպեսզի հասկանալի դառնա, որ այս եռյակը միշտ բաժանել է, որ տիրի։ Երբեք այս երեք տերությունները չեն մտածել խաղաղ գոյատևման մասին։ Ներկայիս «3+3» ձևաչափով հանդիպման նպատակն է Արևմուտքի ոտքը Կովկասից կտրելը։ Սակայն, դրան պատասխանում են Հայաստանը և Վրաստանը: Վերջինս չի մասնակցում հանդիպմանը, իսկ Հայաստանը մի ոտքով գալիս է հանդիպման, իսկ մյուս ոտքով ֆրանսիացիների հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները։
Այս տարածաշրջանում սովորել են հարցերը լուծել հայերի հաշվին։ Համատեղ ուժերով կասեցվեց հայկական Արցախի գոյությունը, մինչդեռ իրական համագործակցություն կարող էր լինել ոչ թե «3+3», այլ «3+3+3» ձևաչափով, որտեղ մասնակցություն կունենային նաև Արցախը, Աբխազիան և Հրվ․ Օսիան։
Պարտադրանքով և կեղծ օրակարգերով համագործակցությունը չափազանց կարճ կյանք է ունենում։ Այս համատեքստում ուսումնասիրենք մի քանի հետաքրքիր ցուցանիշ, որոնք նկարագրում են իրավիճակը տարածաշրջանում․
Նախքան վերը բերված ցուցանիշների վերլուծությունն իրականացնելը, փաստենք, որ Իրանի կողմից հրապարակվող վիճակագրությունը ժամանակային առումով հետ է ընկնում։ Հետևաբար, Իրանի ցուցանիշներին պետք է վերաբերվել պայմանականորեն։
Ինչ են հուշում Իրանի և Իսրայելի տնտեսական ցուցանիշները
Ինչպես կարող եք նկատել, Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճի ամենաբարձր մակարդակը։ Վերջինս ներկայացված է 2023թ-ի երկրորդ եռամսյակի համար և կազմում է 9,1%:
Իրանում և Ադրբեջանում գրանցվել է տնտեսության աճի ամենացածր մակարդակը։
Գործազրկության մակարդակով առաջատար են Վրաստանը՝ 16,7% և Հայաստանը՝ 11,7%։ Այս ցուցանիշները վերաբերում են 2023թ-ի երկրորդ եռամսյակին։ Ամենացածր գործազրկության մակարդակը ՌԴ-ում է՝ 3%։
Եվ ամենակարևոր հարցը, որը պետք է հետաքրքրի իրապես խաղաղությամբ և համագործակցությամբ հետաքրքրված հասարակություններին, վերաբերում է երջանկությանը։ Վերջին ցուցանիշը նկարագրում է նշված երկրներում երջանկության մակարդակը 2022թ-ի համար։
*Այս համաթիվը տատանվում է 0-10 բալ սահմաններում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 10 այնքան հասարակությունը համարվում է երջանիկ։
Այս սահմանումից հետևում է, որ տարածաշրջանում առկա է միջինին մոտ երջանկության մակարդակ։ Եվ այսպես.
- ամենաերջանիկը ռուսներն են 5,7 բալով
- հայ մարդը չի կորցնում հույսը. Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը երջանկության համաթվի 5,3 բալ արդյունքով
- երրորդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 5,2 բալ արդյունքով
- ամենադժբախտ երկիրը տարածաշրջանում համարվում է Թուրքիան 4,6 բալ արդյունքով։
Տարածաշրջանում հնարավոր է հասնել խաղաղության և համագործակցության միայն բոլորի շահերի պաշտպանության պարագայում։ Մեկի անվտանգության կառուցումը մյուսի հաշվին՝ տարաշածրջանում ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ, որոնք թույլ չեն տալու երկարատև զարգացում և բարգավաճում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում