Մեր վերլուծություններում շատ հաճախ ենք անդրադառնում ապրանքների և ծառայությունների գներին` շատ կարևոր ցուցանի\, որն անմիջապես ազդում է հասարակության բարեկեցության վրա։
Խոշոր քաղաքներում տեղի ունեցող գնային փոփոխությունները, ընդհանուր առմամբ, որոշակի փոքր տատանումներով, նկարագրում են իրավիճակը մարզերում։ Այս անգամ ուսումնասիրենք կրթության, առողջապահության, կապի, տրամսպորտի և հանգստի ու մշակույթի ոլորտներում ՀՀ խոշոր քաղաքներում գների ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել․
Երևանում 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճն արձանագրվել է կրթության ոլորտում՝ 3,8%: Գների անկում է արձանագրվել կապի ոլորտում՝ -0,8%։
Գյումրիում կրթության ոլորտում գներն աճել են 10%-ով, իսկ տրանսպորտի ոլորտում գները նվազել են 3,5%-ով։
Վանաձորում նույնպես ամենաբարձր գնաճը դիտվել է կրթության ոլորտում՝ 7,3%։ Մյուս կողմից գների անկում է դիտվում հանգիստ և մշակույթ՝ 1,1%-ով, և առողջապահության ոլորտներում՝ 0,5%-ով։
Վաղարշապատում գների աճը կրթության ոլորտում կազմել է 3%։ Ամենամեծ անկումը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 3,3%-ով։
Աշտարակում արդեն սովորական է դարձել գնաճի բարձր մակարդակը առողջապահության ոլորտում՝ 11,4%։ Ամենափոքր գնաճը հաստատվել է կապի ոլորտում՝ 0,4%-ով։
Իջևանում հանգիստ և մշակույթ ոլորտում գնաճը կազմել է 2,8%, իսկ գնանկման ամենամեծ մակարդակը դիտվել է առողջապահության ոլորտում՝ 1,8%-ով։
Հրազդանում կրթության ոլորտում արձանագրվել է ամենամեծ գնաճը՝ 10,9%, իսկ կապի ոլորտում գնաճը կազմել է 0,7%։
Եղեգնաձորում ամենամեծ գնաճը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 3,7%, իսկ ամենամեծ գնանկումն արձանագրվել է կապի ոլորտում՝ 0,5%-ով։
Գավառում ամենաբարձր գնաճը դիտվել է կրթության ոլորտում՝ 9,8%, իսկ գնանկում առկա է կապի ոլորտում՝ 0,6%-ով։
Կապանում կրթության ոլորտում գնային փոփոխություններ չեն եղել, ամենամեծ գնաճը նկատվել է տրանսպորտի ոլորտում՝ 3,4% և գնանկում դիտվել է կապի ոլորտում՝ 0,4%-ով։
Արտաշատում կրթության ոլորտում գնաճը կազմել է 3,8%, իսկ ամենամեծ գնանկումը նկատվել է տրանսպորտի ոլորտում՝ 1,4%-ով։
- Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ գների անկում չի արձանագրվել Աշտարակում և Հրազդանում։ Ամենաշատ գնանկում դիտվել է Արտաշատում։
- Գների տարբեր տատանումները ուսումնասիրելուց հետո կարելի է եզրակացնել, որ բնակչության համար հարաբերականորեն ավելի նպաստավոր գնային դաշտ է առկա Իջևանում, Վաղարշապատում, Կապանում, Եղեգնաձորում, Արտաշատում և Երևանում։ Այս քաղաքներում ամենաբարձր գնաճը տատանվում է [2%;3,8%] միջակայքում, իսկ գնանկումը՝ [-3,3%;-0.4%] միջակայքերում։
Ո՞ր ոլորտում է գրանցվել ամենամեծ գնաճը. Օգոստոսը՝ թվերով. Ինֆոգրաֆիկա
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում