“Միայնակների օր” առևտրային միջոցառման շրջանակում Alibaba-ն կառաջարկի 80 մլն ապրանք՝ ամենացածր գներով

2 Min Read

Alibaba-ն խոստանում է խոշոր զեղչեր չինական “Միայնակների օր” առևտրային նախաձեռնության շրջանակներում, գրում է Reuters-ը: Էլեկտրոնային առևտրի հսկա Alibaba Group-ը հայտարարել է, որ կառաջարկի հսկայական զեղչեր՝ նախապատրաստվելով ամուրիների օրվա ամենամյա գնումներին։ Նախաձեռնությունը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին՝ երեքշաբթի օրը և, չնայած իր անվանը, ձգվելու է մի քանի շաբաթ, որի ընթացքում առաջարկվում է ավելի քան 80 մլն ապրանք՝ ամենացածր գներով:

Alibaba-ն նաև հայտնել է, որ այս տարի իր հայտնի ապրանքանիշերի Tmall շուկան և Taobao կայքը մանրածախ առևտրի համար կառաջարկեն որոշ ապրանքների գների 15% իջեցում՝  սովորաբար առաջարկվող զեղչի կտրոններից զատ: Tmall-ը նաև իրական ժամանակում համեմատելու է ապրանքների գները Չինաստանում գործող էլեկտրոնային առևտրի այլ հարթակների մասով և նշելու է ամենացածր գներով ապրանքները:


Klarna ընկերությունը ձեռնոց է նետում առցանց գնումների հավելվածներին

Անցյալ տարվա վերջին COVID-19-ի տարածման սահմանափակումների վերացումից հետո Չինաստանը սպասվածից շատ ավելի դանդաղ տնտեսական աճ է գրանցել, և շատ չինացիների համար աշխատանքի բացակայությունը հանգեցրել է նրան, որ երկրի առցանց հարթակները պայքար են մղում գին-որակ համատեքստում:

Այնուամենայնիվ, ազդակներ կան, որ Չինաստանի տնտեսությունը կայունանում է, և մանրածախ վաճառքների ծավալները սեպտեմբերին աճել են 5,5% – ով՝ գերազանցելով սպասումները, և արագացել են օգոստոսի 4,6% աճի համեմատ:

Alibaba-ն չի բացահայտել, թե ընդհանուր առմամբ որքան սուբսիդիաներ և կտրոններ է նախատեսում առաջարկել այս տարի, բայց նշել է, որ Taobao-ն և Tmall-ը հատկացրել են “աննախադեպ” ներդրումներ:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով