Հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանը կարող է հաստատվել նոր շուկաներում

5 Min Read

Ռուսական տնտեսության ուսումնասիրությունը, ինչպես ներկայացված է, կենսական նշանակություն ունի Հայաստանի համար մի քանի պատճառներով: Նախ Հայատանի արտահանման մոտ 55 տոկոսը այս պահին գնում է դեպի ՌԴ, ռուբլու պոտենցիալ ամրապնդումը կարող է անրադառնել տնտեսական ակտիվության արտահանման և այլ տնտեսական ցուցանիշների վրա։ Այս մասին ասվում է տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծության մեջ։

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ․

Ռուսական վերջին քաղաքականությունը, որն ուղղված է իր շուկայում արտարժույթի քանակի ավելացմանը, կարող է ռուսական զգալի քանակությամբ կապիտալի ներհոսք ապահովել դեպի Հայաստան։ Սա կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի համար, ինչը հատկապես կարևոր է երկրի ներկայիս տնտեսական մարտահրավերների պայմաններում։ Հետևաբար, Ռուսաստանի տնտեսական միտումների հետազոտությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն ուղղակիորեն ազդում է արտարժույթի հոսքի և այլ տնտեսական ցուցանիշների վրա:

Գծապատկեր 1-ում դիտարկվում է ՌԴ բյուջեի ռուբլիով եկամուտների շարունակական աճը: Մինչև 2015 թվականը Ռուսաստանի համար եկամտի հիմնական աղբյուրը գազի և նավթամթերքի վաճառքն էր։ Այնուամենայնիվ, 2015 թվականին նավթի համաշխարհային գների անկմամբ երկրի եկամուտների պրոֆիլը սկսեց դիվերսիֆիկացվել, որը պայմանավորված է ոչ նավթային եկամուտների աճող մասնաբաժնով:

Հատկանշական է, որ նավթից և գազից ստացվող եկամուտները դրսևորում են ցիկլային բնույթ, որն արտացոլում է գազի գների տատանումները: 2020-ի անկումը հիմնականում պայմանավորված էր COVID-19 համաճարակի հետևանքով, իսկ 2022-ին եկամուտներն է՛լ ավելի անկում ապրեցին Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով:

Գծապատկեր 1. Ռուսաստանի բյուջեի եկամուտների դինամիկան (մլրդ ռուբլի, տարեկան ցուցանիշ)

Երկրորդ գծապատկերում ներկայացված է համեմատություն դոլարով եկամտի և ռուբլու փոխարժեքի միջև, որը լույս է սփռում որոշ հարցերի շուրջ: Գծապատկերի վերևի հատվածում ցուցադրված է ԱՄՆ դոլար / ՌԴ ռուբլի փոխարժեքը, իսկ ներքևի Ռուսաստանի Դաշնության բյուջեի եկամուտները՝ տարեկան կտրվածքով և արտահայտված դոլարով: Եկամուտների տվյալները բաժանված են երկու մասի՝ նավթամթերքից և գազից ստացված եկամուտ և ոչ նավթային ապրանքներից եկամուտ: Այս գծապատկերից երևում է՝ ինչպիսի զգայուն ազդեցություն ունի ռուսական ռուբլու փոխարժեքը, մասնավորապես, նավթամթերքի արտահանումից ստացվող եկամուտներից:

Այսպիսով, երբ դոլարի եկամուտները նվազում են, ռուբլին հակված է արժեզրկման, ինչը հանգեցնում է ռուսական բյուջեի ընդհանուր աճին ռուբլով, և հակառակը, երբ նավթամթերքի գինը բարձրանում է, ռուբլին հակված է արժևորվել: Մինչև 2015 թվականը փոխարժեքը տատանվում էր 1 ԱՄՆ դոլարի շուրջ՝ կազմելով մոտ 35 ռուբլի։ Այս ժամանակահատվածում դոլարային եկամուտները զգալիորեն բարձր են եղել նավթի և գազի վաճառքից։

2014-ին մեկ բարել նավթը կազմում էր մոտ 120 դոլար, սակայն 2016-ին այն իջավ մոտ 50 դոլարի, ինչը հանգեցրեց Ռուսաստանի դոլարային եկամուտների կտրուկ անկմանը և ռուբլու համապատասխան արժեզրկմանը:

2020 թվականը, որը նշանավորվել է COVID-19 համաճարակով, էական ազդեցություն չի ունեցել ռուբլու փոխարժեքի վրա։ Այնուամենայնիվ, 2023 թվականին նավթի գինը բարձրացավ «ՕՊԵԿ+»-ի կողմից սահմանված պահանջարկի արհեստական սահմանափակումների պատճառով, մինչդեռ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրին նավթի արդյունահանման եկամուտների կտրուկ կրճատման՝ առաջացնելով փոխարժեքի զգալի անկում։

Գծապատկեր 2. Ռուբլու փոխարժեքի դինամիկան և ՌԴ բյուջեի եկամուտները (մլրդ ԱՄՆ դոլար տարեկան ցուցանիշ)։

Երրորդ գծապատկերը ցույց է տալիս զգալի հակադարձ հարաբերակցությունը ԱՄՆ դոլար/ռուբլի փոխարժեքի և ԱՄՆ դոլարով արտահայտված ՌԴ բյուջեի եկամուտների միջև: Այստեղ գծային կորելացիայի գործակիցը կազմում է -0,515, ինչը ցույց է տալիս ուժեղ բացասական հարաբերություն: Ներկայումս Ռուսաստանը նպատակ ունի ամրապնդել ռուբլու փոխարժեքը, որպեսզի հասնի 90 ռուբլու փոխարժեքի 1 ԱՄՆ դոլարի դիմաց՝ միաժամանակ ավելացնելով բյուջեի եկամուտները։ Այս երկու նպատակները մարտահրավեր են Ռուսաստանի համար, քանի որ դրանք հակադարձ փոխկապակցված են, ինչպես պատկերված է գծապատկերում:

Գծապատկեր 3. Ռուսական ռուբլու արտարժույթի և ԱՄՆ դոլարով բյուջետային եկամուտների միջև հակադարձ կորելացիան

4-րդ գծապատկերում ցույց է տրված Ռուսաստանի եկամուտների և ծախսերի 12 ամսվա հարաբերակցությունը: Ներկայումս ակնհայտ է, որ Ռուսաստանն ավելի շատ ծախսում է, քան ստանում է եկամուտ։ Այնուամենայնիվ, 2023թ սեպտեմբերի կտրվածքով այս հարաբերակցությունն արդեն ունի աճի միտում, ինչը կարող է վկայել մոտ ապագայում ֆինանսական հաշվեկշռի հնարավոր բարելավման մասին:

Գծապատկեր 4. Ռուսաստանի բյուջետային եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։

Գծապատկեր 5-ը արտացոլում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հարաբերակցությունը՝ տարբերակելով նավթագազային ապրանքներից ստացված եկամուտները և ոչ նավթային և գազային արտադրանքները: Մինչև 2015 թվականը եկամուտների մոտավորապես 50%-ը ստացվում էր նավթի և գազի աղբյուրներից, մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերին այդ համամասնությունը նվազել է մինչև 35%: Կարևոր է նշել, որ այս օրինաչափությունը դրսևորում է ցիկլայինություն, և 2023 թվականի կեսերից այն կարող է մոտենալ ցիկլային գագաթնակետին:

 

Գծապատկեր 5. Ռուսաստանի բյուջեի եկամուտների հարաբերակցությունը։

Հաշվի առնելով այս ցիկլայինությունը և Ռուսաստանի Դաշնության երկակի իրարամերժ նպատակները, որոնք են ռուբլու արժևորումը և միաժամանակ բենզինի վաճառքից ստացվող եկամուտների ավելացումը, հավանական է, որ հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանը կարող է հաստատվել նոր շուկաներում, ինչը կարող է բերել նավթամթերքի և գազի վաճառքից ստացվող երկամուտնեի աճին։

Կիսվեք այս հոդվածով