Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները հեռուստաընկերությունների շուկայում տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարել է Սիսակ Գաբրելյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագիծը։
«Կազմակերպությունը հեռուստաընկերություններին տվել է ռեյտինգներ, բայց դրանք եղել են կոնկրետ հեռուստաընկերությունների մասով։ Միջազգային գովազդատուները, հաշվի առնելով այդ կազմակերպության տվյալները, իրենց գովազդային գումարները ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների»,– հայտարարել է Գաբրիելյանը։
Նոր օրինագծով առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50%-ից ավելին պետք է միանա և ստեղծվի խորհուրդ։ Խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, ով չափումներ կիրականացնի։ Խորհուրդը կունենա վերահսկողական մեխանիզմներ կազմակերպության նկատմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում