Շվեդիայի Վեստերոս քաղաքի հին նավթի պահեստը կվերափոխվի ջերմության պահեստի։ Նոր «թերմոսը» գերարտադրության ժամանակահատվածում կպահպանի Mälarenergi ՋէԿ-ի ջերմության ավելցուկը և կմատակարարի քաղաքին անհրաժեշտության դեպքում, գրում է hightech.fm-ը:
Դեռևս 1970թ-ի սկզբին երեք քարանձավներ են փորվել 300 հզր խորանարդ մետր տարողունակությամբ՝ որպես նավթի պահեստներ։ Սակայն, 1985թ-ին դրանք կորցրին իրենց նշանակությունը, ինչի արդյունքում տարածքը մաքրվել է նավթից, սակայն մինչ օրս չի օգտագործվել։
Շվեդ ինժեներներն արդեն սկսել են խողովակներ դնել քարանձավների ներսում՝ ապահովելով կապ ՋԷԿ-ի հետ։ Խողովակների միջև տեղադրված են խոշոր ջերմափոխարկիչներ։ Կառուցվում են նաև երկաթբետոնյա հաստ պատնեշներ, որոնք կփակեն քարանձավը։
Mälarenergi-ի ՋԷԿ-ը, որը գտնվում է Վեստերոս քաղաքի մոտ, արտադրում է միաժամանակ էլեկտրական և ջերմային էներգիա քաղաքի կենտրոնացված ջեռուցման համակարգը սպասարկելու համար։ Ինժեներների կարծիքով կուտակված ջերմային էներգիան կարելի է օգտագործել ջերմաստիճանային տատանումների պարագայում։ Այս դեպքում կարիք չի լինի միացնել լրացուցիչ հզորություններ և կրճատել էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Ստորգետնյա այս «թերմոսի» ծավալը համարժեք է 120 օլիմիական լողավազանների տարողության։ «Թերմոսը» հնարավորություն ունի կուտակելու մոտ 13 գիգավատ ժամ (ԳՎտժ) ջերմային էներգիա: Տաք ջրի ջրամբարը Mälarenergi-ին թույլ կտա ձմռան ցուրտ օրերին տաքացնել շուրջ 130 000 բնակչությամբ քաղաքը՝ առանց նվազեցնելու էլեկտրաէներգիայի արտադրությունը էլեկտրակայանում: անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի շաբաթ շարունակ տաքացնել :
Mälarenergi-ն մտադիր է մինչև տարեվերջ սկսել քարանձավները ջրով լցնել։
Kia-ն ցուցադրել է ամենագնաց էլեկտրական մեքենաների նախատիպը
- Մեր ընթերցողների համար նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներգրավումը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրներ ստեղծելու համար էական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար։ Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի աճի այս պայմաններում ներքին հնարավորությունների առավելագույն օգտագործումը տնտեսական անվտանգության բարձրացման կարևորագույն գործոններից է։
Microsoft-ը 3.2 մլրդ դոլար կներդնի տեխնոլոգիական զագացումը խթանելու համար. Bloomberg
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում