ԵՄ-ը կարող է նոր հարկատեսակ սահմանել, որը կառնչվի մեծահարուստներին։ Այս մասին ասվում է ԵՄ հարկային դիտորդական կենտրոնի ուսումնասիրության մեջ, գրում է Reuters-ը։
Հստակեցվում է, որ ամբողջ աշխարհում 2700 միլիարդատերերից 2%-ի չափով նվազագույն եկամտահարկ գանձելը կարող է տարեկան բերել մոտ 250 միլիարդ դոլար եկամուտ։
ԵՄ հարկային դիտորդական գրասենյակը նշել է, որ միլիարդատերերը հաճախ շատ ավելի քիչ հարկեր են տալիս՝ համեմատած միջին եկամուտ ունեցողների հետ։ Դա բացատրվում է նրանով, որ միլիարդատերերը, հաճախ, կարող են խուսափել հարկերից, դրանք թաքցնելով եկամտահարկով չհարկվող ընկերություններում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում միլիարդատերերը վճարում են 0,5 % հարկ, իսկ բարձր հարկերով հայտնի Ֆրանսիայում ծայրահեղ հարուստների եկամուտը հարկվում է մոտ 0 % ։
ԵՄ Հարկային դիտորդական կենտրոնի հաշվարկների համաձայն՝ տեղեկատվության ավտոմատ փոխանակումը, որը մեկնարկել է 2018 թվականին, 3 անգամ կրճատել է օֆշորային գոտիներում պահվող միջոցները։
Այնուամենայնիվ, նշվում է, որ հարկային վճարները նվազեցնելու բազմաթիվ հնարավորություններ կան: Օրինակ՝ մեծահարուստները գնալով ավելի հակված են ներդնել իրենց հարստությունը անշարժ գույքի մեջ՝ օֆշորային հաշիվների փոխարեն, երբ ընկերությունները կարող են չարաշահել կորպորատիվ հարկի նվազագույն 15%-ի սողանցքից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում