«Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է հարավ, այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այսօր սկիզբ կդնենք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ», – ասաց նա։
Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է
վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող
Քաջարանի թունելի ելք հատվածը։
Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։
Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։
Շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում