Ազգային օպերատորը կտուգանվի 30-50 հազար դրամով, եթե չկատարի իր պարտավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը կտուգանվի 30-50 հազար դրամով։

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր քննարկվեց Ազգային ժողովի Տարածքային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում։

Նշենք, որ ազգային օպերատորը ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր և օրվա ընթացքում 24 ժամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով