Երևան քաղաքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Այս մասին այսօր նշվեց Երևան քաղաքի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ վերոնշյալ գովազդների 80 տոկոսը ապամոնտաժել են հենց տնտեսվարողներն իրենց հորդորով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով, նշեց, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլ նաև հին տեսակի գովազդներ ունեցող տնտեսվարողներին.
«Որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդները, որը պետք է փոխվեն մինչև հունվարի 1-ը: Իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների: Խնդրում եմ իրենց նույնպես տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդով չառաջնորդվենք, և ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում