Եվս 4 երթուղի արդեն հասանելի է օնլայն քարտեզում

1 Min Read

Եվս 4 երթուղի արդեն հասանելի է օնլայն քարտեզում․ դրանք են թիվ 7, 18, 23 և 31։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ևս 8 երթուղի գրեթե պատրաստ է և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հասանելի կլինի քաղաքացիներին:

«Դրանք են 97, 56, 99, 30, 28, 50, 51 և 52։ Ընդհանուր երևացող երթուղիները 13-ն են։ Եվս 8-ն այս շաբաթ կավելանա։ Տեղեկացնում եմ, որ նշված ֆունկցիոնալը հասանելի է նաև այլ հավելվածում՝ «Յանդեքսի ԳՈ»–ում»,– ասել է Հարությունյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե դեռ ինչքան է ավելացվելու։ Տրանսպորտի վարչության պետն էլ ասել է, որ ընդհանուր երթուղիները 65-ն են։ Կեսը արված է, մյուս կեսն էլ, ենթադրվում է, որ  ժակետից շուտ կավարտվի։

Կիսվեք այս հոդվածով