ԱՄՆ-ն շարունակում է սրել իրավիճակն աշխարհում

2 Min Read

Աշխարհում ստեղծված լարվածությունը շարունակում է խորանալ։ Դրա մասին է վկայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, որտեղ նա դիմում էր ամերիկացիներին։ Ելույթում կային մի քանի հատուկ մեսիջներ: Առաջին հերթին Բայդենը խոսեց այն հակամարդկային գործողությունների մասին, որոնք իրակացրել է ՀԱՄԱՍ խմբավորումը Պաղեստինում և Պուտինը Ռուսաստանում։ Բայդենը փաստացի հավասարեցրեց ՀԱՄԱՍ-ին և Պուտինին՝ վերջինիս անվանելով դաժան բռնակալ։ Բայդենը, պաշտպանելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, համաձայնեց Պաղեստինի՝ պետության ստեղծման գաղափարի հետ։ Մատնանշվեց, որ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցում են Իրանը և Հյուսիսային Կորեան։


Ի՞նչ է իրենից ներկայացնում Գազայի հատվածը

ԱՄՆ նախագահի կարծիքով այս իրավիճակում վտանգված են ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը և, եթե հիմա արժանի հակահարված չտրվի չարի ուժերին, ապա նրանք կգնան էլ ավելի առաջ՝ փորձելով վերացնել ազատատենչ ժողովուրդների երազանքները, նրանց ազատ և անկախ ապրելու իրավունքը։

Բայդենը հայտնեց, որ դիմելու է Կոնգրեսին՝ օգնության հերթական փաթեթ խնդրելով Ուկրայինայի համար՝ $60 մլրդ և Իսրայելի համար՝ $14 մլրդ:  Իրապես տպավորիչ հայտարարություններ են, սակայն, ցավոք, այս քաղաքականությունն է՛լ ավելի է մեծացնում երրորդ աշխարհամարտի հավանականությունը։

Հատկապես, այն հայտարարությունների համատեքստում, որ իրանական ուժերը Իրանի արևմուտք են տեղափոխում հեռահար հրթիռներ։ Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է, որ Գազայի հատվածում իսրայլական ուժերի ցամաքային օպերացիան իր համար կարմիր գիծ է և հնարավոր է Իրանը միջամտի այս պատերազմին։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը, մյուս կողմից, արվում է ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ։ Ընտրական իրավիճակն ԱՄՆ-ում չափազանց լարված է ընթանում և յուրաքանչյուր ձայնը որոշիչ նշանակություն է ունենալու ԱՄՆ-ի տնտեսության, ժողովդրավարության, անվտանգության և արտաքին քաղաքականության համար։

Այս պայմաններում մեզ համար առանձնակի կարևորություն և հետաքրքություն ունի ԱՄՆ-ի տնտեսության առանցքային տնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը 2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2,4%-ով։ Դեռևս ամիսներ առաջ գնաճի բարձր մակարդակներից հետո 2023թ-ին սեպտեմբերին 12-ամսյա գնաճը հաստատվել է 3,7% մակարդակում։

2023թ-ի սեպտեմբերին գործազրկության մակարդակը, որը կազմել է 3,8%, նախորդ ամիսների համեմատ շարունակում է բարձր մնալ։  Եվ, վերջապես, գլխավոր տոկոսադրույքը  շարունակում է պահպանվել 5,4%։ Հիշեցնենք, որ գլխավոր տոկոսադրույքը դեռևս 2023թ-ի հունիսին կազմում էր 5,1% և բարձրացվեց հուլիսին։

 

Կիսվեք այս հոդվածով