Ի՞նչ մակարդակում են ՀՀ միջազգային պահուստների ծավալները. Ինֆոգրաֆիկա

1 Min Read

Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իր տնտեսության համար ստեղծել անվտանգության բարձիկներ, որոնք կօգտագործվեն երկրի համար ամենածանր իրավիճակներում։ Նման անվտանգության բարձիկներ կարելի է համարել միջազգային պահուստները։ 

Երկրներ կան՝ այդ պահուստներն այնքան մեծ ծավալների են հասնում, որ կարող են օգտագործվել անգամ մի քանի ճգնաժամերի դեպքում։ Միջազգային պահուստների համալրումը հենց այնպես չի կատարվում։ Պետք է գտնել համապատասխան միջոցներ, որոնք կտրամադրվեն դրան և միաժամանակ երկիրը չի ունենա ֆինանսական ռեսուրսների պակասուրդ։


Որոնք են եղել դրամական փոխանցումների հիմնական ուղղությունները` ըստ ԿԲ տվյալների

Այս առումով կարևորվում է երկրում համապատասխան տնտեսական քաղաքականության ժամանակին և արդյունավետ իրականացումը։ Երկիրը պետք է կարողանա արձագանքել խնիրներին ոչ թե իրավիճակի սրումից հետո միայն, այլ նաև դրանից առաջ՝ միգուցե կանխարգելելով ճգնաժամը կամ մեղմելով դրա հետևանքները։

ԿԲ կողմից ներկայացված վիճակագրության համաձայն՝ ՀՀ միջազգային պահուստների ծավալների դինամիկան 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է հետևյալը․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ միջազգային պահուստների ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գերազանցել են  2022թ-ի նույն ամիսների ծավալները։

2023թ-ի օգոստոսին միջազգային պահուստների ծավալները հասել են 2023թ-ի իրենց առավելագույն մակարդակին՝ մոտ 4,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Սակայն, արդեն 2023թ-ի սեպտեմբերին նկատվում է մի փոքր անկում՝ 4%-ով։ Չնայած այս հանգամանքին՝ 2023թ-ի սեպտեմբերի 2022թ-ի սեպտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստների ծավալներն աճել են 6%-ով։

ՀՀ միջազգային պահուստների ծավալների մոտ 99%-ը կազմում է արտարժույթը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով