Ամերիկացիները, այսօր առավել քան երբևէ, պետք է ավելի շատ վաստակեն ԱՄՆ-ում տուն գնելու համար, գրում է Bloomberg-ը:
Ըստ Redfin Corp անշարժ գույքի գործակալության տվյալների՝ գնորդներին ամսական 114 000 դոլար աշխատավարձ է պետք սովորական տուն գնելու համար, որի միջին գինը, ըստ գործակալության, 412 001 դոլար է:
Տան վճարումը նորմալ ձևով կատարելու համար գնորդը պետք է ծախսի իր եկամտի ոչ ավելի, քան 30 տոկոսը: Տան սեփականության իրավունքը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ում սեփական կարողություն ստեղծելու հիմնական միջոցը, մինչդեռ առաջին անգամ գնորդները գնալով դուրս են մղվում բնակարանային անմատչելի շուկայից:
Համաձայն Դաշնային պահուստի տվյալների՝ Ամերիկայում միջին աշխատավարձը 70,000 ԱՄՆ դոլար է, ինչը շատերի համար դժվարացնում է անշարժ գույք գնելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում