Թուրքիան 150 տոկոսով կավելացնի իր ռազմական բյուջեն. Reuters

1 Min Read

Թուրքիան 2024 թ.-ին ավելի քան 40 մլրդ դոլար կհատկացնի ռազմական կարիքների համար, որն իր մարտունակությունն ուժեղացնելու ևս մեկ քայլ է։ Գրում է Reuters-ը։

Երկրի պաշտպանության ոլորտի բյուջեն 2023 թ. կազմում է 16 մլրդ դոլար։ Այսպիսով աճը կկազմի 150 տոկոս։

Թուրքիայի խորհրդարանն ավելի վաղ քվեարկությամբ երկու տարով երկարաձգել էր այն մանդատը, որը թույլ է տալիս իր անվտանգության ուժերին անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքի քրդերի դեմ:

Թուրքիայի կառավարությունը նաև մտադիր է գրեթե կրկնապատկել պաշտպանության ոլորտի արդյունաբերական արտադրանքի արտահանումը։

2024 թ. արտահանումը պետք է կազմի 11 մլրդ դոլար՝ ներկայիս 6 մլրդ-ի փոխարեն։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով