Ակադեմիական քաղաքի համար նախատեսվում է շուրջ 700 հեկտար տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44.000 մարդ: Նախարարի խոսքով՝  ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով. ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար:

Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև իր ճարտարապետական-քաղաքաշինական լուծումներով նոր խոսք բերի ու նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների ու այցելուների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով